«Այո, ես նրան համարում եմ ավելի մեծ չարիք, քան Թուրքիայից և Ադրբեջանից եկող վտանգը». Լևոն Տեր-Պետրոսյանը՝ Նիկոլ Փաշինյանի մասին

Առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը վերահաստատեց իր այն պնդումը, թե Նիկոլ Փաշինյանի իշխանությունն ավելի մեծ սպառնալիք է, քան Թուրքիայից և Ադրբեջանից եկող սպառնալիքը:

«Այո, ես նրան համարում եմ ավելի մեծ չարիք, քան Թուրքիայից և Ադրբեջանից եկող վտանգը, որովհետև ես վստահ եմ՝ մենք, Թուրքիայի և Ադրբեջանի հետ, գալու է մի օր՝ նորմալ հարաբերություններ ենք հաստատելու, իսկ Նիկոլ Փաշինյանի հետ նորմալ հարաբերություններ անգամ իր ընտանիքը չի կարողանում հաստատել,- ասաց նախագահը՝ կրկնելով,- Այո՛, գալու է այդ օրը, երբ Թուրքիայի և Ադրբեջանի հետ մենք ունենալու ենք նորմալ, բարիդրացիական հարաբերություններ, որովհետև դա միայն երկկողմանի չէ. դրանում շահագրգռված է նաև Ռուսաստանը, առաջի՛ն հերթին Ռուսաստանը. Ռուսաստանին ձեռք է տալիս հիմա, որ հաշտություն կայանա Ադրբեջանի, Հայաստանի և Թուրքիայի միջև: Ամբողջ աշխարհին է դա ձեռք տալիս. դա՛ է լինելու, բայց դրա համար պետք է Հայաստանում նորմալ իշխանություն լինի, և  եթե նորմալ իշխանություն չեղավ, եթե Նիկոլը մնաց, գիտենք՝ արդեն ինչ է լինելու»:

«Նիկոլն արդեն տեղով սպառնալիք է, ազգակործան է. կեսն է կործանել, կեսն էլ կկործանի-կվերջանա»,- նկատեց Լևոն Տեր-Պետրոսյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս