Կառավարության դիմաց ակցիա իրականացնող ՀՅԴ-ականներից 16-ը բերվել են ոստիկանություն
![](https://168.am/wp-content/uploads/2020/07/vostikan.jpeg)
ՀՀ կառավարության շենքի դիմաց իրազեկման և բողոքի ակցիա իրականացնող Հայ հեղափոխական դաշնակցության երիտասարդական թևի անդամներից 16-ը բերվել են ոստիկանություն:
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասացին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:
«Նրանք ոստիկանություն են բերվել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածով (Զինծառայողների կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը) նախատեսված արարքներ կատարելու համար»,- նշեցին ոստիկանությունից: