Աֆրիկացի կինը ռեկորդ է սահմանել՝ միանգամից լույս աշխարհ բերելով տասը երեխաների
Հարավաֆրիկյան Հանրապետությունը ներկայացնող 37-ամյա Գոսիամե Թամարա Սիտոլեն համաշխարհային ռեկորդ է սահմանել՝ միանգամից լույս աշխարհ բերելով 10 երեխաների: Ծննդաբերությունը տեղի է ունեցել հղիության ութերորդ ամսում: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Երեխաներից յոթը տղաներ են, երեքը՝ աղջիկ: Ընդ որում, բժիշկներն ավելի վաղ ակնկալում էին, որ կինը լույս աշխարհ է բերելու ութ երեխայի:
Համաշխարհային նախկին ռեկորդը սահմանվել էր 2021թվականի մայիսին՝ Մալիի բնակչուհու կողմից, ով լույս աշխարհ էր բերել ինը երեխայի: