9 փաստ կինոարտադրության մասին, որոնց դժվար է հավատալ
Ֆիլմարտադրությունը զարմանահրաշ աշխարհ է և չի դադարում զարմացնել իր խորհրդավորությամբ: Ներկայացնում ենք մի քանի փաստ կինոյի մասին, որոնց դժվար է հավատալ:
1. Չինաստանում արգելված են ժամանակի ճանապարհորդության մասին ֆիլմերը:
2. Դերասանուհի Դեյվի Չեյզը, ով մարմնավորել է Սամարային «Զանգ» ֆիլմում, այնուհետև հնչյունավորել է Լիլոյին՝ «Լիլո և Ստիչ» մուլտֆիլմում:
3. «Օսկար» մրցանակաբաշխության ժամանակ աստղերը Սթիվեն Սփիլբերգին ավելի հաճախ են շնորհակալություն հայտնում, քան Աստծուն:
4. Սիլվեստեր Ստալոնեն այնքան աղքատ է եղել, որ ստիպված էր վաճառել իր սիրելի շնիկ Բուտկուսին 40 դոլարով:
5. 1896 թվականին ֆիլմի վրա սկսել է աշխատել առաջին կին ռեժիսորը՝ Ալիս Գի-Բլաշեն:
6. «Տերմինալ» ֆիլմում Թոմ Հենքսի կերպարի նախատիպը 18 տարի ապրել է օդանավակայանում:
7. Կինոթատրոններում նստատեղերի բաժակի կրիչները հայտնվել են միայն 1980-ականներին:
8. 1994-ի հոկտեմբերին կինոթատրոններում միաժամանակ ցուցադրվում էին «Քրեական ընթերցվածք», «Յուրայի դարաշրջանի այգի», «Ֆորեսթ Գամփ» և «Փախուստ Շոուշենկից» ֆիլմերը:
9. Ամենաերիտասարդ ռեժիսորը, որն արժանացել է Օսկարի, Դեմիեն Շազելն է՝ իր «Լա Լա Լենդ» մյուզիքլի համար:
Պատրաստեց Անի Գաբուզյանը