Զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները շարունակվում են Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում
Զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներն այսօր մեկ ջոկատով շարունակվում են Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում: Այս մասին տեղեկացնում է Արցախի ԱԻՊԾ-ն:
Արդյունքների մասին ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկատվություն:
Զինադադարից հետո Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներից մինչ այժմ հայտնաբերվել և տարհանվել է 1560 աճյուն։