30-ամյա երիտասարդը հիվանդանոցում մահացել է
Հունիսի 5-ին, ժամը 01.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Սպիտակի բաժին հաղորդում էր ստացվել, որ ժամը 01.20-ին «ձախ ազդրի վերին երրորդականի ծակած-կտրած վերք, ազդրային զարկերակի մկանների փակեղների վնասում, զարկերակային արնահոսություն, աջ աճուկափոշտային շրջանի ծակած-կտրած վերք, հեմոռագիկ անեմիկ շոկ, ագոնալ վիճակ, գլխուղեղի ցիրկուլյատոր հիպոքսիա» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 30-ամյա Տարոն Դ.-ն, որը վիրահատարանում մահացել է:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, ժամը 00.45-ի սահմաններում Սպիտակից Արևաշող գյուղ տանող ճանապարհին ինքնությունը չպարզված անձը դանակով հարվածներ էր հասցրել Տարոն Դ.-ին:
Ոստիկանության Մարաշի բաժանմունքի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ Տարոն Դ.-ին դանակահարել է Արևաշող գյուղի 22-ամյա բնակիչը, որը բացատրական աշխատանքի շնորհիվ ներկայացել է Մարաշի բաժանմունք, տվել խոստովանական ցուցմունք, ապա ներկայացվել է Սպիտակի քննչական բաժին: Նա ձերբակալվել է:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն: