«Իմ թեկնածուն չկա քվեաթերթիկում». Ս.Սուրենյանց

«Նոր աջեր» կուսակցությունը 2012թ.  նախագահական ընտրություններում ոչ մեկին չի սատարելու: Կուսակցության նախաձեռնող խմբի ղեկավար, «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նախկին անդամ Սուրեն Սուրենյանցն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, թե նախագահական ընտրություններում արժանի թեկնածու ինքը չի տեսնում:

«Իմ թեկնածուն Արամ Սարգսյանն է, քվեաթերթիկում նրա անունը չի լինելու»,- ասաց Սուրենյանցը:

Նշենք, որ թեև կուսակցությունը հայտարարել է, որ ընտրություններին մասնակցելու  ձևաչափի վերաբերյալ պաշտոնական հայտարարություն կարվի դեկտեմբերի 21-ին կայանալիք հերթական համագումարի ժամանակ, այսօր «168 Ժամը» տեղեկություն էր տարածել, որ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը չի առաջադրվելու:

Լրագրողները Սուրեն Սուրենյանցից հետաքրքրվեցին, թե՝ Արամ Սարգսյանին միակ թեկնածու համարելու պարագայում ո՞րն էր նոր կուսակցություն ստեղծելու իմաստը: Ի պատասխան, Սուրենյանցն ասաց. «Մենք մի ամբողջություն ենք` անկախ ամեն ինչից: Քաղաքական  համակարգի մաս էր նաև «Հանրապետություն» կուսակցությունը, որի արատավոր կողմերի մասին արդեն ասել եմ: Այդ համակարգը վանել էր քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին և քաղաքականապես շատ ակտիվ մարդիկ կային, որ գործող քաղաքական կուսակցություներից  որևէ մեկին  չէին ուզում մաս կազմել:

Կարդացեք նաև

Իմ կողմից նոր քաղաքական հայտի գլխավոր նպատակներից մեկն է՝ հրապարակ բերել մինչև հիմա քաղաքականության մեջ չդրսևորված նոր անհատների»:

Ի դեպ, Ս. Սուրենյանցը նաև հայտարարեց, թե «Նոր աջերը» դեկտեմբերին արդեն կգրանցվի Արդարադատության նախարարությունում:

Տեսանյութեր

Լրահոս