Սթիվեն Քինգը նշել է իր դիտած ամենասարսափելի սարսափ ֆիլմը
Սթիվեն Քինգը վերջերս Էլի Ռոթին տված հարցազրույցում, անվանել է իր երբևէ դիտած ամենասարսափելի սարսափ ֆիլմը: Դա «Բլերի կախարդը. դասընթացներ մյուս աշխարհից» կինոնկարն էր, որը թողարկվել է 1999 թվականին:
Հեղինակը նշել է, որ ինքը հիվանդանոցում էր և ցավազրկող էր ընդունում, երբ որդին իրեն ֆիլմ բերեց ՝ ասելով՝ սա պետք է դիտել:
«Մեջտեղում ես չկարողացա դիմադրել և խնդրեցի անջատել այն ՝ շատ սարսափելի էր», – ավելացրել է Սթիվեն Քինգը:
«Բլեր կախարդը» հետևում է քոլեջի երեք ուսանողների, ովքեր մոլորվում են անտառում ՝ նկարահանելով տեղի լեգենդի՝ Բլեր կախարդի մասին դասընթացային նախագիծ: Պարզվեց, որ կինոնկարը սարսափելի է նույնիսկ առանց հատուկ էֆեկտների, գրաֆիկայի, բռնության տեսարանների և երաժշտական նվագակցության: 60 հազար դոլար համեստ բյուջեով այն տոմսարկղերում վաստակել է ավելի քան 248 միլիոն դոլար ՝ սահմանելով ծախսերի և շահույթի հարաբերակցության ռեկորդ:
Սիրարփի Աղաբաբյան



