«Հայաստան» դաշինքն ահազանգում է որոշ համայնքներում շտաբերի պաստառները վնասելու դեպքերի մասին

«Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը հայտարարություն է տարածել այն մասին, որ համաձայն իրենց հասած տեղեկությունների՝ հունիսի 4-ի գիշերը մի խումբ անձինք դիտավորությամբ վնասել ու ոչնչացրել են Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքում և Շիրակի մարզի Սառնաղբյուր համայնքում տեղակայված «Հայաստան» դաշինքի շտաբերի պաստառները: Նա նշել է, որ Ծաղկահովիտում տեղի ունեցածին նախորդել է մարզպետի այցը հենց այդ համայնք:

«Նշված դեպքերի վերաբերյալ արդեն իսկ իրավապահները տեղեկացվել են, չնայած այսպիսի դեպքերով մինչ օրս հարկադրանքի միջոցները պատշաճ չեն»,- նշել է Վարդևանյանը՝ նշելով, որ արարքի պատասխանատուները չեն կարողանալու խուսափել պատժից:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930