«Ռուս խաղաղապահների դերը ԼՂ-ում հնարավոր չէ գերագնահատել». Զախարովա

Ռուս խաղաղապահների դերը Լեռնային Ղարաբաղում դժվար է գերագնահատել: Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Նա նշել է՝ ԼՂ-ի շուրջ իրավիճակի կարգավորման ուղղությամբ աշխատանքներն իրականացվում են ամեն օր:

«Խորհրդակցություններ, բանակցություններ են ընթանում արտգործնախարարների հետ: Արտաքին գործերի նախարարությունների և դեսպանատների գծերով մենք փոխգործակցում ենք բառացիորեն ամեն օր: Արտաքին գործերի գերատեսչությունների ղեկավարների, ինչպես Ռուսաստան-Ադրբեջան, այնպես էլ Հայաստանի գծերով հեռախոսային խոսակցությունների վերաբերյալ հաղորդագրությունները պարբերաբար հրապարակվում են … մեր երկիրը վիթխարի ջանքեր է գործադրել այս իրավիճակի լուծման համար, թե՛ դրա թեժ… թե՛ հետկոնֆլիկտային փուլում»,- ասել է Զախարովան:

Նա ավելացրել է, որ խոսքը ոչ միայն քաղաքական, այլ նաև երկրի ղեկավարության դիվանագիտական, ինչպես նաև անձնական ջանքերի մասին է:

«Եվ, իհարկե, մեր խաղաղապահների դերի մասին, որոնք ամեն օր ներդնում են իրենց ուժը, հոգին, պրոֆեսիոնալիզմը և հմտությունները, որպեսզի իրավիճակը….կարգավորվի: Եվ որպեսզի քաղաքական գործիչները, դիվանագետները, հասարակական գործիչներն արդեն կարողանան կատարել իրենց գործառույթները: Հետևաբար, ռուս խաղաղապահների դերն այս դեպքում գերագնահատել հնարավոր չէ», – եզրափակել է ԱԳՆ խոսնակը:

Տեսանյութեր

Լրահոս