Խնդրում ենք քարոզչական պաստառները և այլ քարոզչական նյութերը չփակցնել բնակելի կամ այլ շենքերի պատերին, սյուների մակերեսին. Երևանի քաղաքապետարան
Քարոզչական պաստառները և այլ քարոզչական նյութերը փակցնել բացառապես դրա համար նախատեսված վայրերում: Այս մասին հայտարարություն է տարածել Երևանի քաղաքապետարանը:
«Խնդրում ենք այդ նպատակով չօգտագործել բնակելի կամ այլ շենքերի պատերը, սյուների մակերեսը և այլն:
Աղտոտված մակերեսները մաքրելու համար համայնքը և բնակիչները հետո զգալի ռեսուրս են ծախսելու:
Ներկայացնում ենք արտահերթ ընտրությունների կազմակերպման նպատակով քարոզչական պաստառներ փակցնելու համար անվճար տեղերի ցանկը Երևանում՝ ընդհանուր 336 տեղ»,-ասված է քաղաքապետարանի հայտարարության մեջ: