«Նախարարի ասածը, ամենայն հավանականությամբ, այն մասին էր, որ հետաքրքրությունը շարունակում է մնալ». Էկոնոմիկայի փոխնախարարը՝ ներդրումների մասին
Էկոնոմիկայի փոխնախարար Ավագ Ավանեսյանի պարզաբանմամբ՝ երբ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարում էր, թե ներդրումները հորդում են, նկատի է ունեցել, որ ներդրումային դաշտն աստիճանաբար սկսում է կարգավորվել։
«Մենք բազմիցս ասել ենք, որ միջնաժամկետ հատվածում ՀՀ ներդրումային դաշտը շարունակելու է հետաքրքիր լինել ներդրողների համար։ Տարբեր կազմակերպությունների կողմից հետարքրքրությունը, ինչպես դրսից, այնպես էլ Հայաստանից՝ առկա է։ Իհարկե, կա զգուշավորություն, և դա հասկանալի է, սակայն նախարարի ասածը, ամենայն հավանականությամբ, այն մասին էր, որ հետաքրքրությունը շարունակում է մնալ»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Ավագ Ավանեսյանը։
Ըստ նրա՝ այս տարվա առաջին եռամսյակում շինարարության ոլորտում, օրինակ, կարողացել են 2019 թվականին ունեցած մակարդակը վերականգնել, ինչը նրա կարծիքով՝ վատ չէ։