Բաժիններ՝

«Թիվ չեմ ուզում հնչեցնել, բայց պետական բյուջեով հարկային եկամուտների տարեկան սպասումները կկատարվեն». ՊԵԿ նախագահ

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հովհաննիսյանի խոսքով՝ այս տարվա առաջին հինգ ամիսների ընթացքում հարկային եկամուտները կազմել են 618,4 մլրդ դրամ։ Տնտեսվարողներին և ֆիզիկական անձանց վերադարձվող գումարը՝ 68,6 մլրդ դրամ։

«Համեմատության համար նշեմ, որ 618,4 մլրդ դրամը 34,8 մլրդ դրամով ավելի է 2020 թվականի համադրելի ցուցանիշից և 47,2 մլրդ դրամով ավելի է 2019 թվականի համադրելի ցուցանիշից։ Ընդ որում, բացի այս դրական տարաբերությունից, մենք 2020-2019 թվականների ընթացքում ունենք ավելի պակաս վերադարձված գումար, քան 2021 թվականին։ Մենք ձգտելու ենք հնարավորինս հարկային եկամուտներն ավել կատարել, բնականաբար, թիվ չեմ հնչեցնի, ուղղակի չեմ ուզում։ Նախնական կանխատեսումը հետևյալն է, պետական բյուջեով հարկային եկամուտների տարեկան սպասումները կկատարվեն»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Էդուարդ Հովհաննիսյանը։

Միաժամանակ ՊԵԿ նախագահը տեղեկացրեց, որ հարկերի հավաքագրման գործընթացը նորմալ հունով ընթանում է։

Նա նաև շեշտեց, որ բիզնեսները հիմնականում վերսկսել են իրենց գործունեությունը, սակայն կան որոշակի ոլորտներ, որոնք, համավարակի ազդեցությամբ պայմանավորված՝ դեռևս ամբողջությամբ չեն վերականգնվել, օրինակ՝ զբոսաշրջությունը և դրա հետ կապված մյուս ծառայությունները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս