Մի՞թե դեսպան նշանակելը միջոց է Կարապետյանին եւ նրա կնոջը երկրից դուրս բերելու համար, մի՞թե սա փախուստ է

Վլադիմիր Կարապետյանը՝ Վովան նշանակվել է Ուկրաինայում ՀՀ դեսպան։ Ոմանք այս մասին կարդալով որեւէ արտառոց երեւույթ չի տեսնի։ Իրականում սա ցնցող ու բազմաթիվ հարցեր առաջացնող նշանակում է։

Պատերազմի օրերին մի երկու անգամ պատահաբար հանդիպել եմ Վլադիմիր Կարապետյանին, հորդորել, որ նիկոլին փոխանցի, որ օր առաջ պետք է դադարեցնել պատերազմը։ Նա անկեղծացավ ու ասաց, թե այդ խելագարի, աննորմալի, արկածախնդրի հետ որեւէ կապ վաղուց չունի։ Նա շարունակում էր անկեղծ զրուցել, ասելով թե պետությունն ինչ վտանգների առաջ է կանգնած, քանի դեռ սա պետության ղեկին է։

Հիմա ես ցնցված եմ։ Վովան համաձայնել է դեսպան աշխատել Ուկրաինայում։ Ի՞նչ է սա։ Ովքե՞ր են կանգնած այս նշանակման հետեւում։ Ի՞նչ վտանգավոր տեղեկության է տիրապետում Կարապետյանը։ Եւ վերջապես. մի՞թե ճիշտ են այն խոսակցությունները, որ նիկոլի եւ Վովայի կանայք շատ մոտ հարաբերություններ ունեն եւ միասին հակապետական ծավալուն գործունեություն են ծավալել, որի մասին կարող է իմանալ նաեւ Վովան։

Մի՞թե դեսպան նշանակելը միջոց է Կարապետյանին եւ նրա կնոջը երկրից դուրս բերելու համար։ Մի՞թե սա փախուստ է։ Ի վերջո, Վովան դեսպան է լինելու քսանմեկ օր։ Նա հետ է կանչվելու հունիսի 22 ին։ Սրա մասին նա չէր կարող չիմանալ։ Ստացվում է, որ ճողոպրում է Վովայի կինը, իր հետ տանելով նաեւ ամուսնուն։

Գեղամ Նազարյան

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930