Բաժիններ՝

«8-ամյա այս հրեշտակը Վիկտորիան է, մահացավ պատերազմի առաջին օրը․․․»․ Վահե Գրիգորյան

Սահմանադրագետ, իրավաբան Վահե Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «8-ամյա այս հրեշտակը Վիկտորիան է, մահացավ պատերազմի առաջին օրը`Արցախի Մարտունի քաղաքում նկուղ շտապելիս:

Նրա մասին ոչ ոք չխոսեց, ոչ մի միջազգային կառույց, ոչ մի իրավապաշտպան, երեխաների իրավունքների իբր պաշտպանությամբ զբաղվող ոչ մի գրանտակեր, թշնամու հետ խաղաղության ու քիրվայության կոչ անող ոչ մի անհայրենիք բառ անգամ չասաց նրա մասին. կարծես այդպես էլ պետք է լիներ:

Փոքրիկ հրեշտակը սպանվեց, որովհետև Հայ էր. ձեր միջազգային հանրությունը լուռ հետևեց, թե ինչպես մանուկներն ու տակավին երիտասարդները մատաղ լինում դավաճանական պատերազմում:

Ինչ երեխաների պաշտպանության օր, ինչ տոն, ինչ համերգ, ինչ միջազգային կազմակերպություններ. երանի թե մի փոքր սրբություն ունենայիք»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս