Հունիսի 3-ին կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը հունիսի 3-ին արտահերթ նիստ կգումարի կառավարության նախաձեռնությամբ:
«Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` Կառավարության նախաձեռնությամբ հունիսի 3-ին՝ ժամը 11:00-ին, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի որոշմամբ կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ`նախաձեռնողի սահմանած օրակարգով: