«Նիկոլը մեր տղերքի հարցերով չի զբաղվելու, և ինքը հպարտ է, որ այդպես է». Արմեն Աշոտյան
«Բազմաթիվ նախաձեռնություններ կան իրավապաշտպանների, քաղաքական գործիչների, ես՝ իմ ընկերներով, զբաղվում ենք ռազմագերիների հարցով։ Եվրոպական խորհրդարանը վերջերս ընդունեց բանաձև, որտեղ այս իշխանությունը լումա չունի, եվրոպացիներին բառ չի ասել։ Չեմ ուզում գլուխ գովել, հասարակությունն արդեն գիտի՝ ով է դրանով զբաղվել, որ քաղաքական գործիչներն ու թիմերը։ Ինքը մեր տղերքի հարցերով չի զբաղվելու, և ինքը հպարտ է, որ այդպես է»,- այս մասին ասուլիսի ժամանակ ասաց Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով հայ ռազմագերիներին և այդ խնդրի վերաբերյալ իշխանության անգործությանը։
Արմեն Աշոտյանի բնորոշմամբ՝ Նիկոլ Փաշինյանը հպարտ է, որ Հայաստանում 5000 հարսանիքի փոխարեն՝ 5000 հուղարկավորություն է եղել։
Միաժամանակ նա ընդգծեց, որ 2018 թվականին Նիկոլ Փաշինյանը միսիա էր բեմադրում, իբր բարի էր, այսինքն՝ նախաիշխանական Նիկոլը միսիա էր կատարում։
«Եթե Նիկոլը կարողանում է մեկ բան՝ ղժղժալ ու պիտակավորել, մենք կարողանում ենք հարյուր բան՝ հայհոյել իրեն, սյունյանց ողջույնը, որը հասարակությունը շատ հաճախ է իր նկատմամբ կիրառում, մեկ-մեկ մտածում եմ, որ երբ Նիկոլին նման բան են ասում, կարո՞ղ է Մատա Հարիի թոռը, կամ Չիչորինայի տղան, կամ էլ Կլեոպատրայի ծոռը դատի տան հայ ժողովրդին, ասեն՝ ինչո՞ւ եք անպատվում մեր համբավով բաներին…»,- ասաց նա։
Անդրադառնալով արտահերթ ընտրություններին, Ա. Աշոտյանը նկատեց՝ «Պատիվ ունեմ» դաշինքի և այլ ուժերի շուրջ տեսնում է հասարակական ուշադրության աճ։
«Ես գիտեմ, որ մեր վարկանիշն աճում է, մենք առնվազն այսօր երկրորդն ենք, ես դա ստույգ գիտեմ, իսկ մեր քաղաքական դաշինքի հավակնությունները շատ ավելի մեծ են։ Իհարկե, ճտերն աշնանն են հաշվում»,- շեշտեց նա։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում