Նիգերիայում զինյալները շուրջ 200 դպրոցականների են առևանգել
Զինված մարդիկ շուրջ 200 դպրոցականների են առեւանգել Նիգերիայի Նիգեր նահանգում, մեկ մարդ զոհվել է: Այդ մասին հաղորդել է Punch թերթը՝ վկայակոչելով իշխանություններին եւ տեղի բնակիչներին: Հրատարակության տվյալներով՝ զինյալները կիրակի օրը՝ մայիսի 30-ին, հարձակվել են Թեգինա քաղաքի դպրոցի վրա: Նրանք կրակ են բացել, ինչի արդյունքում երկու մարդ հրազենային վերքեր է ստացել:
Նրանցից մեկը մահացել է, իսկ մյուսը գտնվում է օրհասական վիճակում: Նիգեր նահանգի իշխանությունները հաստատել են հարձակման փաստը, բայց հայտարարել են, որ առեւանգվածների թիվը չի հաստատվել: Սա սովորողների առաջին առեւանգումը չէ Նիգերիայում: Նրանց ազատ արձակելու դիմաց չարագործները հաճախ փրկագին են պահանջում: Ավելի վաղ հաղորդվել է, որ ելուզակները ազատ են արձակել Կատունա նահանգի համալսարանի 14 ուսանողների, որոնց առեւանգել էին դեռ ապրիլին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: