![](/banners/BeFunky-design.jpg)
Հրդեհ Տալվորիկ գյուղում
![](https://168.am/wp-content/uploads/2021/05/70569_b.jpg)
Մայիսի 30-ին, ժամը 14:27-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տալվորիկ գյուղի 1-ին փողոցում այրվում է անասնագոմի տանիք։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Տալվորիկ գյուղի Չաուշի փողոցում գտնվող տներից մեկի ետնամասում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:58-ին, մարվել՝ 15:59-ին: Այրվել են անասնագոմի տանիքը (մոտ 70 քմ), 5 հակ անասնակեր և կուտակված խաղողի ոստեր: