Մադրիդի «Ռեալը» զարմացած է Ալեգրիի՝ «Յուվենթուսը» գլխավորելու որոշումից
Հայտնի է դարձել, թե ինչպես խափանվեց Մասիմիլիանո Ալեգրիի նշանակումը Մադրիդի «Ռեալում»:
Մադրիդյան ակումբը ցանկանում էր իտալացու հետ բանակցություններ սկսել միայն Զինեդին Զիդանի հեռանալու մասին պաշտոնական հայտարարությունից հետո: Այսպիսով, «Ռեալը» ցանկանում էր հարգանք ցուցաբերել թիմի նախկին մարզչի նկատմամբ:
Իր իսկ աղբյուրներին հղումով, As-ը գրում է, որ Ալեգրին վախենում էր առանց ակումբի մնալ այս ամառ, քանի որ երկու տարի չէր մարզել: Մադրիդի «Ռեալը» նույնիսկ ժամանակ չուներ բանակցելու մասնագետի հետ, քանի որ չորեքշաբթի երեկոյան, երբ մադրիդցիներն իմացան Զիդանի հեռանալու մասին, Ալեգրին արդեն պայմանավորվել էր «Յուվեի» հետ պայմանագրի պայմանների շուրջ:
Իտալացին լուրջ առաջարկ ուներ նաև «Ինտերից»: Չորեքշաբթի երեկոյան Ալեգրին և նրա ներկայացուցիչը Միլանում հանդիպել են «Ինտերի» ղեկավարների հետ, բայց չեն կարողացել համաձայնության գալ:
«Յուվենթուսը» վերջնագիր է տվել մարզչին: Եթե նա չհամաձայներ ակումբ վերադառնալ չորեքշաբթի օրը, հինգշաբթի օրը «Յուվեն» հետ կվերցներ առաջարկը: Ուստի մարզիչը որոշեց «Ռեալից» ոչ մի քայլի չսպասել:
Մադրիդցիները շատ զարմացան Ալլեգրիի որոշումից: Այժմ ակումբը քննարկում է գլխավոր մարզչի պաշտոնի մի քանի թեկնածուների: Նրանք են Անտոնիո Կոնտեն, որը նախկինում «Ինտերում» էր, Կաստիլիայի մարզիչ Ռաուլը և Մաուրիսիո Պոչետինոն, որը գլխավորում է ՊՍԺ-ն: Հաշվի առնելով, որ Ալեգրիի հրավիրելու տարբերակը ձախողվեց, Մադրիդի «Ռեալը» որոշ ժամանակ կծախսի նոր գլխավոր մարզչի որոշման հարցում:
Սիրարփի Աղաբաբյան