Բաժիններ՝

«Ես ուզում եմ երկրպագուների առաջ խաղալ խորհրդանշական սպիտակ մարզաշապիկով»․ Ալաբա

Պաշտպան Դավիդ Ալաբան մեկնաբանել է Մադրիդի «Ռեալ» տեղափոխությունը:

«Ես մեկ հատուկ ակումբից տեղափոխվում եմ մեկ այլ հատուկ ակումբ: Ուրախ եմ շատ, ինձ համար մեծ պատիվ է միանալ «Ռեալին»:

Այսքան տարի Մյունխենում մնալուց հետո ես նոր մարտահրավեր եմ սպասում: Ես կանեմ ամեն ինչ, որպեսզի շարունակեմ գրել ակումբի հատուկ պատմությունը:

Ես անհամբեր սպասում եմ Մադրիդում երկրպագուների աչքի առաջ անցկացնել իմ առաջին հանդիպումը խորհրդանշական սպիտակ մարզաշապիկով: Համոզված եմ, որ այս ճանապարհորդությունը հաջող կլինի»,- գրել է Ալաբան Twitter-ում:

Սիրարփի Աղաբաբյան

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս