![](/banners/BeFunky-design.jpg)
27-ամյա կին է բերման ենթարկվել
![](https://168.am/wp-content/uploads/2020/01/kalanq.jpg)
Մայիսի 28-ին, ժամը 00.40-ին, ոստիկանություն ահազանգ էր ստացվել, որ մայիսի 27-ի ժամը 12.10-ից 22.00-ն ընկած ժամանակահատվածում Սարի թաղի 15-րդ փողոցի մի տնից գողացել են 8.200 դոլար:
Ոստիկանության Էրեբունու բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է գողությունը կատարողի ինքնությունը:
27-ամյա կինը, գողություն կատարելու կասկածանքով, բերման է ենթարկվել բաժին, տվել խոստովանական բացատրություն և ներկայացրել գողոնը:
Նախապատրաստվում են նյութեր: