«Ձեր ընտրությունով պետք է վերջ դրվի պարտության այս «շքերթին»»․ Ռուսլան Բաղդասարյանի կոչը դավթաշենցիներին

Սիրելի ընկերներ

Ինձ ճանաչող ու վստահող քաղաքացիներ, ուզում եմ բոլորիդ տեղեկացնել, որ հանդիսանալով ՀՀԿ անդամ, ինտենսիվ ներգրավված եմ ընտրական պրոցեսներում և իմ ամբողջ ներուժն ու ռեսուրսները ծառայեցնելու եմ, որպեսզի « Պատիվ Ունեմ» դաշինքը, որի մաս է կազմում իմ կուսակցությունը, ստանա հնարավորինս շատ քվե:

Քանի որ Նոյեմբերի 9-ից հետո քաղաքական իրավիճակն այնպես դասավորվեց, որ առայժմ այս կապիտուլյանտից ազատվելու միակ հնարավորությունը ընտրություններն են, ինքս մի կողմ թողնելով իմ շատ քաղաքական հայացքներ և մոտեցումներ ( օր., ընտրությունները մեր խնդիրների ամենալավ լուծումը չեն) չեմ կարող անմասն մնալ այս քաղաքական գործընթացից: Եթե նույնիսկ մեկ քաղաքացու աչքեր կարողանամ բացել այս ընթացքում, դրանով իսկ մեկ քայլով կմոտեցնեմ մեր պետականության փրկությունը:

Սիրելի դավթաշենցիներ, մենք երկար տարիներ միասին շենացրել ենք մեր թաղամասը: Միասին շատ դժվարություններ ենք հաղթահարել, որպեսզի մեր թաղամասը լինի լավագույնը և հաջողել ենք:

Այդ ամբողջ ժամանակահատվածում շատ-շատերդ անձամբ ճանաչում եք ինձ և գիտեք, որ խոսքիս տերն եմ եղել միշտ, երբեք ոչ մեկիդ չեմ խաբել:

Իմ հարազատ համաթաղեցիներ, խնդրում եմ և կոչ եմ անում բոլորիդ ընտրել «Պատիվ Ունեմ» դաշինքը, հանուն մեր պետության, պետականության վերականգնման: Այս քարոզարշավի ընթացքում կայցելեմ բոլորիդ, ինչքան կհասցնեմ, կունենանք զրույցներ և շատ հարցեր կքննարկենք միասին: Բայց ձեր ընտրությունով պետք է վերջ դրվի պարտության այս «շքերթին»:

Կհանդիպենք շուտով:

#ՊատիվՈւնեմ

Ռուսլան Բաղդասարյան

Տեսանյութեր

Լրահոս