«Գերագույն հրամանատարը աշխարհին հրավիրում է, որ գան մեր սահմանին դիտորդություն անեն․ ոչ ոք չի գալու»․ Էդիկ Բաղդասարյան
Էդիկ Բաղդասարյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․«Տարիներ շարունակ հայ զինվորները Օմարի, Մռավի լեռան վրա սահման են պահել: Անպատկերացնելի դժվարությունների միջով անցնելով՝ զենք-զինամթերք, վառելիք, սնունդ, ջուր են հասցրել:
Տասնյակ զոհեր ենք ունեցել, մեր բանակի հերոսական, փառավոր էջերն են գրվել: Բանակում չծառայած վարչապետի պաշտոնակատարը, որը նաև մեր գերագույն հրամանատարն է, այսօր ասում է. «Էդ սարի ծերին, որ տարվա կեսը ձյուն ա, ինչների՞ս ա պետք զինվոր»:
Իսկ սարի ծերը մեր հայրենիքն է: Վաղը նորակոչիկների ծնողները, էս խոսքերից ոգեւորված, զինկոմի երեսին շպրտելու են՝ մենք սարերի ծերերին կանգնեցնելու երեխա չունենք:
Գերագույն հրամանատարը աշխարհին հրավիրում է, որ գան մեր սահմանին դիտորդություն անեն: Գրեթե բոլորին հրավիրել է Հայաստան: Ոչ ոք չի գալու, իսկ մեր սահմանը միայն մենք կարող ենք պաշտպանել»: