Գվարդիոլան չի հեռանա «Սան Սիթիից» նույնիսկ Չեմպիոնների լիգայում հաղթելու դեպքում
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան չի պատրաստվում այս ամառ տեղափոխվել այլ ակումբ:
Լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի խոսքով՝ իսպանացի մասնագետը մտադիր չէ լքել «Ման Սիթին»: Նա կմնա ակումբում, նույնիսկ, եթե թիմը շաբաթ օրը հաղթի Չեմպիոնների լիգայում:
Գվարդիոլան «Ման Սիթիի» ղեկավարության հետ միասին արդեն պլանավորում է տրանսֆերային արշավ հաջորդ մրցաշրջանի համար:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան Չեմպիոնների լիգայի եզրափակչից հետո կապվելու է Գվարդիոլայի հետ, և հրավիրում նրան վերադառնալ կատալոնական ակումբ:
Հիշեցնենք, որ վերջերս Գվարդիոլան երկարաձգեց «Ման Սիթիի» հետ պայմանագիրը մինչև 2023 թվականը: Անգլիական ակումբի հետ նրա պայմանագիրը ներառում է համագործակցությունը ևս մեկ մրցաշրջան երկարացնելու տարբերակը:
Սիրարփի Աղաբաբյան