Բաժիններ՝

«Դու չես հանձնվի, քանի ակումբը չի հաջողել։ Մենք հպարտ ենք քեզնով»․ «Մանչեսթեր Յունայթեդը»՝ Ռեշֆորդին

«Մանչեսթեր Յունայթեդը» դիմել է հարձակվող Մարկուս Ռեշֆորդին, ով առնվազն 70 ռասիստական ​​վիրավորանքներ է ստացել սոցիալական ցանցերում Եվրոպա լիգայի եզրափակչի «Վիլյառեալի» դեմ խաղում (1:1, 10:11՝ տուգանայիններով):

«Մենք հպարտ ենք այն մարդով և ֆուտբոլիստով, որը դու դարձել ես: Դժվար էր դիտել երեկվա հանդիպումից հետո քո հուզական հարցազրույցը, տեսնել 11-մետրանոց հարվածաշարից հետո անտրամադիր նկարներդ, որտեղ նստած էիր նստարանին միայնակ:

Դա քեզ ցավ պատճառեց՝ և՛ հոգեբանական, և՛ ֆիզիկապես: Բայց քո խոսքերը հասել են «Մանչեսթեր Յունայթեդի» յուրաքանչյուր հավատարիմ երկրպագուի` հույս տալով մեզ այս դժվարին օրը` այս դժվար մրցաշրջանի ավարտին: Դրանք մեզ համոզեցին, որ հաջորդ մրցաշրջանում դու և քո գործընկերներն ամեն ինչ անելու եք գործընթացը շարունակելու, քրտնաջան աշխատելու, ձեզ զոհաբերելու, մրցակցությունում հաղթանակի համար պայքարելու համար:

Քո նվիրվածությունը, քո կիրքը տեսանելի են բոլորին: Քո սերը  ներկայացրած ակումբի, այն մարզաշապիկի հանդեպ, որը դու կրում ես գրեթե քո ողջ կյանքը, լուսավորում է քեզ շրջապատող բոլորին: Դու ոգեշնչում ես յուրաքանչյուր երիտասարդ խաղացողի, ով երազում է ակադեմիայի օրինակելի շրջանավարտի պես խաղալ «Մանչեսթեր Յունայթեդում»: Մենք տեսնում ենք, թե ինչ զոհողություն պետք է անել։ Եվ մենք գիտենք, որ դու չես հանձնվի, քանի դեռ մեր ակումբը կրկին հաջողակ չէ:

Կարճ դադարից հետո դու միջազգային ակումբի խոշոր մրցաշարում կներկայացնես մեր ակումբը՝ որպես ազգային հավաքականի խաղացող: Մաղթում ենք քեզ ամենայն բարիք և հուսով ենք, որ կվերադառնաս «Մանչեսթեր Յունայթեդ» լիովին առողջ, ոգեշնչված և վճռական՝ իրականացնելու այն երազանքները, որոնք ունեցել ես քո ողջ կյանքի ընթացքում: Մենք բոլորս քեզ հետ ենք»,- ասված է ակումբի պաշտոնական կայքի հայտարարության մեջ:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս