ԵՄ արտաքին գործերի նախարարները կայցելեն Հայաստան
                                    Եվրամիության անդամ երկրների արտաքին գործերի նախարարները ԵՄ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի անունից կայցելեն Կովկասի երեք երկրներ՝ Հայաստան, Վրաստան և Ադրբեջան: Այս մասին Լիսաբոնում ԵՄ արտգործնախարարների հանդիպմանը հայտնել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը:
«Իմ անունից ԵՄ նախարարների խումբը կայցելի Կովկասի երեք երկրներ՝ հաստատելու մեր պատրաստակամությունը մասնակցել տարածաշրջանում ընթացիկ զարգացումներին»,- ասել է Բորելը:
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    