Բաժիններ՝

Կոլումբիայում երկրորդ օրը շարունակ ռեկորդային թվով կորոնավիրուսով վարակման դեպքեր են հայտնաբերում

Կոլումբիայի առողջապահության եւ սոցիալական պաշտպանության նախարարությունը մայիսի 27-ին հայտնել է 24 ժամում կորոնավիրուսով վարակման 25 092 նոր դեպքերի մասին, ինչը դարձել է այդ երկրի համար օրական աճի ամենաբարձր ցուցանիշը: Նախորդ հակառեկորդն արձանագրվել էր մայիսի 26-ին (23 487 դեպք):

«Մայիսի 27-ին մենք հավաստել ենք 22 425 հիվանդի ապաքինում, վարկաման 25 092 նոր դեպք եւ 513 մահացու վախճան Կոլումբիայում:

Ի վերջո ապաքինվածների թիվը հասել է 3 101 390-ի, կորնավիրուսով հիվանդների թիվը՝ 3 319 193-ի, մահացածներինը՝ 86 693-ի»,- նշված է նախարարության՝ Twitter-ի էջում զտեղված հաղորդագրության մեջ։

Բոգոտայում համաճարակի սկզբից արձանագրվել է ախտահարման 933 953 դեպք:

Կոլումբիայում կորոնավիրուսով վարկաման առաջին դեպքը հայտնաբերվել է 2020 թականի մարտի 6-ին: Անցյալ տարվա մարտի 17-ին նախագահ Իվան Դուկեն համավարակի պատճաով հանրապետությում 30 օրով արտակարգ դրության ռեժիմ է հայտարարել: Ավելի ուշ իշխանությունները սահմանել են համազգային կարանտին մարտի 24-ից մինչեւ ապրիլի13-ը, այնուհետեւ այն բազմիս երկարաձգել են: Սեպտեմբերի 1-ից երկրում գործում է ընտրանքային մեկուսացման ռեժիմ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս