Բաժիններ՝

ԿԸՀ-ն ընտրողներին հորդորում է ստուգել տվյալների համապատասխանությունը և առկայությունը ցուցակում

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հորդորում է ԿԸՀ համացանցային կայքի «Ընտրողների ռեգիստր» բաժնում ստուգել ձեր տվյալների համապատասխանությունը և առկայությունը ընտրողների ցուցակում։ Ընտրողների ռեգիստրում որոնման արդյունքում հնարավոր է տեսնել նաև նշված հասցեում հաշվառված բոլոր ընտրողների տվյալները։

Ընտրողների ցուցակներում անճշտություններ, թերություններ (այդ թվում` դիմողի անձին չվերաբերող) հայտնաբերելու դեպքում անհրաժեշտ է այդ թերությունները վերացնելու մասին դիմում ներկայացնել տարածքային անձնագրային ծառայություն կամ անձնագրային և վիզաների վարչություն մինչև հունիսի 10-ը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս