Բաժիններ՝

Հանրապետականների կողմնակիցների երկու երրորդը օրինական չի համարում ընտրություններում Բայդենի հաղթանակը

Հանրապետական կուսակցության կողմնակիցների երկու երրորդը (66 տոկոսը) Ջո Բայդենին ԱՄՆ-ի օրինականորեն ընտրված նախագահ չի համարում: Այդ մասին են վկայում մայիսի 26-ի երեկոյան The Hill թերթի հրապարակած՝ հասարակական կարծիքի հարցման արդյունքները, որը կատարել է Քուինիփեկ համալսարանի(Quinnipiac University Poll) հետազոտական ծառայությունը։

Այդ վերլուծության համաձայն՝ անցյալ տարա նոյեմբերին երկրում կայացած նախագահական ընտրությունների արդյուքներն ԱՄՆ-ի Կոնգրեսի կողմից հաստատվելուց գրեթե կես տարի անց էլ հանրապետականների շատ կողմնակիցներ տակավին կարծում են, թե քվեարկության արդյուքները կեղծվել են, իսկ հաղթանակը «գողացվել է» նախկին նախագահ Դոնալդ Թրամփից:

ԱՄՆ-ի որոշ շրջաններում նշել է հրատարակությունը, հանրապետականները տակավին շարունակում են ձգտել հասնելու ընտրողների քվեների վերահաշվմման՝ կասկածի տակ դնելով ընտրությունների օրինականությունը: Իսկ ամբողջությամբ վերցված հարցմանը մասնակցած ամերիկացիների 64 տոկոսը Բայդենին համարել է երկրի օրինականորեն ընտրված ղեկավար:

Փոքր-ինչ ավելի վաղ Reuters գործակալության եւ Ipsos սոցիալական ծառայության կողմից անցկացված համանման հարցումը ցույց է տվել, որ հանրապետականների կողմնակիցների 53 տոկոսն է Թրամփին ընկալում որպես այդպիսին:

Նախկին նախագահն առայժմ չի ներկայացրել ապագայի՝ իր քաղաքական պլանները, բայց հարցվածների 66 տոկոսը, որոնք պաշտպանում են հանրապետականներին, հայտարարել է, թե կցանկանար նրան պետության ղեկավարի պաշտոնի թեկնածու տեսնել 2024 թվականի ընտրություններում:

Նրանց էլ ավելի մեծ մասը՝ 85 տոկոսը, պատրաստ է տարբեր մակարդակի ընտրություններում պաշտպանելու այն թեկնածուներին, ովքեր բաժանում են Թրամփի դիրքորոշումը:

«Այս տվյալները լիովին հերքում են ցանկացած ենթադրությոններ այն մասին, թե Դոնալդ Թրամփի քաղաքական ապագան խամրելու վիճակում է,- թերթին հայտարարել է Քուինիփեկ համալսարանի հետազոտական ծառայության վերլուծաբան Թիմ Մելոյը:- Հանրապետականներն զգալի մեծամասնությամբ կարծում են, թե ընտրությունները նրանից գողացվել են, թե Թրամփը կրկին կընտրվի, եւ որ, եթե իրենք հնարավորություն էլ չունենան քվեարկելու նրա օգտին, ապա կգերադասեն որեւիցե մեկին, որը համաձայն է նրա հետ»: Հարցումը կատարվել է մայիսի 18-ից մինչեւ 24-ը: Դրան մասնակցել է 1 316 ամերիկացի ընտրող, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս