«Մեր խոտհարքները լրիվ իրանց հսկողության տակ ա, կարող ա գնաս քաղելու՝ խփեն քեզ, վերցնեն գերի տանեն, նույնն էլ անասուն պահելն է». Սոթքի բնակիչ
Այսօր 168.am-ի նկարահանող խումբն այցելել էր Գեղարքունիքի մարզ՝ տեղում պարզելու, թե ինչ տրամադրություններ կան մարզում՝ հաշվի առնելով սահմանային վերջին զարգացումները: Սոթքի բնակիչ Արմեն Մարտիրոսյանը, որ այնտեղ է բնակվում 32 տարի, պնդում է՝ «վիճակն ահավոր է»:
«Մեր արոտավայրերը լրիվ իրանց հսկողության տակ ա, խոտհարքները իրանց հսկողության տակ ա, հերթ են տանում ոչխարի, կովերի արածացնելու, լրիվ վտանգ ա, ամեն մի վայրկյանը վտանգ ա, կարող ա իջնեն ու տանեն հովիվին, անասունը ջհաննամը: Գիշերները վախ կա, ամեն մի չխկոց-թխկոցից վախերը կա: Օրեր առաջ իմ երեխան է այնտեղ եղել, ոչխարի հերթ ա եղել, մենք վախեցել ենք, որ ամեն վայրկյան սարից կարող ա իջնեն, սարի վրա նստած են, ու տանեն, ո՞վ պիտի սրա պատասխանը տա, ոչ մեկ, ոչ մեկ: Մեր խոտհարքները լրիվ իրանց հսկողության տակ ա, կարող ա գնաս քաղելու՝ խփեն քեզ, վերցնեն գերի տանեն, նույնն էլ անասուն պահելն է»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը:
Սոթքի բնակչի խոսքով՝ խնդիրը պետք է կարգավորվի, հակառակ դեպքում բնակչությունը կգնա գյուղից: Ոչ ոք չի ցանկանա նման պայմաններում ապրել գյուղում: Իսկ գործող իշխանությունները կարո՞ղ են լուծել խնդիրը: Լրագրողի հարցին գյուղացին պատասխանում է.
«Չէ, չեն կարա լուծեն, ոչ մեկն էլ չի կարա լուծի»: