Մակունցը հանդիպում է Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ
«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հանդիպում է Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ։ Նպատակը` Սյունիքի եւ Գեղարքունիքի մարզերում ադրբեջանական զինված ստորաբաժանումների ներխուժման արդյունքում ստեղծված իրադրության եւ նախորդող օրերի զարգացումների օբյեկտիվ ներկայացումն է։