«Մի օր առաջ թշնամու հրահրած բախման արդունքում տվեցինք զոհ, այսօր 6 զինծառայող առևանգվեցին, վաղը թե ինչ կլինի՝ ոչ ոք չի կարողանում կանխատեսել․․․» Արշավիր Ղարամյան

Արշավիր Ղարամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․  «Արցախյան առաջին պատերազմի ժամանակ և դրանից հետո հայկական իրականության մեջ ի հայտ եկավ նոր զորատեսակ՝ «ասֆալտի ֆիդայիներ»։

2016 թվականի ապրիլյան պատերազմից առաջ և դրանից հետո ազգովի դարձանք «ռազմական փորձագետ»։

2020թ․ 44-օրյա պատերազմի ժամանակ և դրանից հետո այդ երկուսի խաչասերումից լույս աշխարհ եկավ նոր՝ «ֆեյսբուքի ֆիդայիներ», ժամանակակից տեխնոլոգիաներով և սպառազինությամբ զինված զորատեսակը։

Հիմա, չոր հաշվով՝ ի՞նչ ունենք։ Մի օր առաջ թշնամու հրահրած բախման արդունքում տվեցինք զոհ, այսօր 6 զինծառայող առևանգվեցին, վաղը թե ինչ կլինի՝ ոչ ոք չի կարողանում կանխատեսել․․․

Փաստն այն է, որ ի դեմս ներկա ռազմաքաղաքական «ղեկավարության» (Պաշտպանության նախարարություն, Գլխավոր շտաբ)՝ գործ ունենք դեգեներատ պոպուլիստ դիլետանտներ հետ, որոնք ի վիճակի չեն ո՛չ անցյալի դասերը քաղել, ո՛չ ներկա իրավիճակը կառավարել և ո՛չ էլ տեսնել ապագան։

2021 թվականի ներկա իրադրությունը շատ նման է 1990-ական թվականների բարձիթողի վիճակին։ Փոխանակ առաջընթացի՝ հետ ենք գլորվում, ինչպես նախկինում ասել եմ՝ դեպի մինուս անվերջություն․․․»

Տեսանյութեր

Լրահոս