 
                        Լուկաշենկոն պատմել է. թե ինչպես է Բայդենը ստիպված եղել արդարանալ Պուտինի առաջ
 
                                    Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Ջո Բայդենը ստիպված է եղել արդարանալ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում, որում քննարկվել է Բելառուսի հարցը: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Լուկաշենկոյի խոսքերով` զրույցից հետո ՌԴ նախագահը կապվել է անձամբ իր հետ և ներողություն խնդրել ամերիկացի իր գործընկերոջ հետ առանց նախազգուշացման Բելառուսի մասին խոսելու համար:
«Պուտինը շատ պարկեշտ է գործել: Ես ասել եմ. «Այո, շնորհակալություն քեզ, որ այդպես ես ասել նրան»,-պատմել է Լուկաշենկոն:
Հանրապետության ղեկավարը նաև Մինսկ է հրավիրել Ռուսաստանի և Միացյալ Նահանգների ղեկավարներին: Ըստ Լուկաշենկոյի՝ Բելառուսի մայրաքաղաքը ամենահարմար վայրն է այլ պետությունների ղեկավարների համար`երկրի խնդիրները քննարկելու համար:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        