Բաժիններ՝

Ալաբան կմիանա Մադրիդի «Ռեալին»՝ անկախ Զիդանի հեռանալուց

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի՝ իր ապագայի վերաբերյալ որոշումը չի ազդի պաշտպան Դավիդ Ալաբայի տրանսֆերի վրա:

Ավստրիացին կտեղափոխվի մադրիդյան ակումբ՝ անկախ նրանից՝ ֆրանսիացի մասնագետը կմնա՞ թիմի ղեկին, թե՞ ոչ, կարծում է մասնագետ Ֆաբրիցիո Ռոմանոն:

Մյունխենի «Բավարիայի» 28-ամյա խաղացողի հետ նախնական պայմանագիրը համաձայնեցվել էր դեռ ապրիլին:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ալաբան Մադրիդի «Ռեալում» տարեկան 12 միլիոն եվրո կստանա՝ հարկերից բացի:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս