Արցախի Հաշվեքննիչ պալատի նախագահ Վահրամ Բաղդասարյանը հրաժարական է տվել

Արցախի Հանրապետության Հաշվեքննիչ պալատի նախագահ Վահրամ Բաղդասարյանը մայիսի 25-ին ներկայացրել է հրաժարականի դիմում: Այս մասին տեղեկացնում են  Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժնից։

Այդ կապակցությամբ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է. ««Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 129-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հայտարարում եմ, որ Արցախի Հանրապետության Հաշվեքննիչ պալատի նախագահ Վահրամ Բաղդասարյանը մայիսի 25-ին ներկայացրել է հրաժարականի դիմում:

«Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 129-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, պաշտոնատար անձը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ, եթե հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որը ստորագրում ու հրապարակում է Ազգային ժողովի նախագահը:

Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված»:

Տեսանյութեր

Լրահոս