Սիսիանի համայնքապետարանի տղամարդիկ կամավորագրվել են և բարձրացել են դիրքեր. համայնքապետարանի խոսնակ. tert.am

Մամուլում շրջանառվում են լուրեր, ըստ որոնց Սյունիքում՝ Սիսիանի հատվածում հակառակորդի կողմից հնչել են կրակոցներ և կան վիրավորներ:

Սիսիանի համայնքի մամուլի խոսնակ Անի Սիմոնյանը Tert.am-ի հետ զրույցում մանրամասներ ներկայացրեց իրավիճակի վերաբերյալ:

«Մենք նույնպես տիրող իրավիճակի մասին տեղեկացել ենք մամուլից, բայց ընդհանուր առմամբ արդեն օրեր շարունակ առհասարակ մարզում իրավիճակը լարված է: Համայնքի ղեկավարը, վարչական մասի ղեկավարները, համայնքապետարանի տղամարդ աշխատակիցներ կամավորագրվել են և բարձրացել են դիրքեր»,-տեղեկացրեց խոսնակը:

Տեսանյութեր

Լրահոս