Եթե իշխանությունները փորձեն կեղծել ընտրությունները, կլինեն հետընտրական զարգացումներ. Ռոբերտ Քոչարյան

«Հայաստան» դաշինքի առաջնորդների համատեղ ասուլիսի ընթացքում դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը չբացառեց, որ հունիսի 20-ին նշանակված արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո կարող են լինել հետընտրական զարգացումներ:

«Եթե իշխանությունը փորձի կիրառել վարչական անհամաչափ ռեսուրս, եթե իշխանությունը փորձի տարբեր եղանակներով կեղծել ընտրությունները, այո՛, այդ դեպքում լինելու են հետընտրական գործընթացներ, որոնք կարող են ունենալ նաև անկանխատեսելի հետևանքներ: Ուրեմն՝ այս վիճակում բոլորը պետք է դա գիտակցեն: Չունի այս իշխանությունը բավարար ռեսուրս նման կարգի լկտիություն ցուցադրելու համար»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը:

Հարցին՝ եթե լինեն ընտրակեղծիքներ, ապա վերջինս կլինի՞ այն ուժերից մեկը, որը կգեներացնի հետընտրական գործընթացները, ՀՀ երկրորդ նախագահն արձագանքեց.

«Այո, իհարկե»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս