Հայ-ադրբեջանական սահմանի տավուշյան հատվածում իրավիճակը հանգիստ է, հորդորում ենք չտարածել ապատեղեկատվություն․ Տավուշի մարզպետարան

Տավուշի մարզպետարանը հայտարարություն է տարածել.

«Հարգելի հայրենակիցներ,

հայ-ադրբեջանական սահմանի տավուշյան հատվածում իրավիճակը հանգիստ է:

Եվս մեկ անգամ հորդորում ենք չտարածել ապատեղեկատվություն, չվտանգել մեր սահմանների և սահմանապահ բնակիչների անվտանգությունը:

Հարգելի տավուշցիներ, շրջանցեք թշնամու կողմից տարածվող ապատեղեկատվությունը: Տավուշի մարզի յուրաքանչյուր բնակչի անվտանգության երաշխավորը հայկական բանակն է և հայ զինվորը»:

Տեսանյութեր

Լրահոս