Երբ դիմացը կանգնած լինի լավ տեղեկացված քաղաքացի, քաղաքական գործիչ, սուր ու անկաշկանդ հարցազրուցավար, նա հարյուր հազարավորների աչքի առաջ վերջնականապես քանդվելու է․ Ֆարմանյանը՝ Փաշինյանի մասին

Սամվել Ֆարմանյանը ֆեյսբուքյան էջում գրում է․ «2018 թ. մայիսի 8-ից սկսած Նիկոլ Փաշինյանին ոչ ոք դեմ առ դեմ ուղիղ եթերում սուր հարցեր չի տվել, նրա հետ չի բանավիճել: Ո՛չ որևէ հարցազրուցավար, ո՛չ որևէ պատգամավոր: Ոչ մեկը: Նա մինչ օրս միշտ մենախոսել է իրեն ձեռնտու պայմաններով՝ ֆեյսբուքում, պառլամենտում, կառավարության նիստերին, վախվորած հարցազրույցներում, որոշ լրագրողների մեկ առանձին սուր հարցից փախչելով և այլն:

Իսկ շատ քաղաքացիներ, որոնք այդքան էլ լավ տեղեկացված չեն, հնարավորություն չեն ունեցել փաստացի համեմատության մեջ տեսնելու, գնահատելու նրա դատարկությունն ու բացահայտելու նրա խաբեբա էությունը:

Առաջին իսկ առիթի դեպքում, երբ դեմը կանգնած լինի լավ տեղեկացված քաղաքացի, քաղաքական գործիչ կամ սուր ու անկաշկանդ հարցազրուցավար, նա հարյուր հազարավորների աչքի առաջ բառի բուն իմաստով վերջնականապես քանդվելու է:

#antinikol»։

Տեսանյութեր

Լրահոս