Ադրբեջանի զինված ուժերը կմասնակցեն Թուրքիայում կայանալիք զորավարժություններին

Մայիսի 24-ից հունիսի 4-ը ընկած ժամանակահատվածում Թուրքիայի Քոնիա քաղաքի ռազմաբազայում անցկացվելու են «Anatolian Phoenix-2021» որոնողափրկարարական միջազգային զորավարժություններ, որին մասնակցելու են նաև Ադրբեջանի ռազմաօդային և ռազմածովային ուժերը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Այս մասին հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։

Նախօրեին հայտնի էր դարձել, որ Թուրքիայի Գիրեսուն ծովափնյա նահանգում տեխնիկական խնդիրների պատճառով հարկադիր վայրէջք էր կատարել Ադրբեջանի զինուժին պատկանող Մի-17 ուղղաթիռը, որը պետք է մասնակցեր հենց “Anatolian Phoenix-2021” զորավարժություններին։

Տեսանյութեր

Լրահոս