Հայաստանում ԻԻՀ դեսպանությունը հերքում է Իրանում 160 հայ զինվորների գտնվելու մասին լուրը
Իրանական «Parstoday.com» կայքը տարածել է Հայաստանում Իրանի դեսպանության հայտարարությունն Իրանի տարածքում 160 հայ զինծառայողների գտնվելու մասին ԶԼՄ-ներում շրջանառվող լուրերի վերաբերյալ: Հայտարարության մեջ նշվում է հետևյալը.
«Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանությունը հերքում և կեղծ ու անհիմն է համարում որոշ հայկական լրատվամիջոցներում շրջանառվող լուրերը, թե Իրանում է գտնվում 160 հայ զինվոր, և իրանական կողմը նրանց վերադարձնելու համար նախապայմաններ է ներկայացրել»: