Իշխանությունների վարկանիշը օր-օրի նվազում է. GALLUP International Association
«GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ-ն ամփոփել է 2021թ. Մայիսի 18-ից 21-ն ՀՀ-ում իրականացված հարցումների արդյունքները: Հարցումները վերաբերել են քաղաքական կուսակցությունների վարկանիշներին, արտահերթ ընտրություններնի, Սյունիքում զարգացումներին և այլ արդի հարցերին:
«Արդյո՞ք ՀՀ-ում ապրելն անվտանգ է» հարցին հարցվածների 20.1%-ը պատասխանել է «միանշանակ անվտանգ է», 20.6%-ը հայտնել են «ավելի շուտ անվտանգ է» կարծիքը, 27.5% շ-ի կարծիքով՝ «ավելի շուտ անվտանգ չէ, իսկ 28.5%-ի կարծիքով «միանաշանակ անվտանգ չէ»:
Հարցմանը պատասխանած քաղաքացիների 38.3%-ը կարծիք է հայտնել, որ ադրբեջանական զինված ուժերի՝ մայիսի 12-ից ՀՀ սահմաններում գտնվելու հարցում Հայաստանը ռազմաքաղաքական աջակցություն կարող է ակնկալել Ռուսաստանից, 31.3%-ը՝ Ֆրանսիային, 23.8%-ն էլ կարծիք է հայտնել, թե այդ աջակցությունը կարող են ակնկալել ԱՄՆ-ից:
Այդ իրավիճակում հարցվածները, Էմ Փի ՋԻ ՍՊԸ-ն տնօրեն Արամ Նավասարդյանի փոխանցմամբ, 5 բալանոց համակարգով 2.5 են գնահատել Նիկոլ Փաշինյանի, 2.4 պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանի և 2.3 բալ ԱԱԾ տնօրեն Ա. Աբազյանի գործունեությունը։
Հարցվածների 47%-ը դրական է պատասխանել հարցին, թե արդյոք ներկա իրավիճակում անհրաժեշտէ անցնակցնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ, իսկ 22.3%-ը բացասական պատասխան է տվել այդ հարցին:
Հարցվածների 33%-ի կարծիքով այս իշխանությունը՝ Նիկոլ Փաշինյաի գլխավորությամբ չի կարող իրականացնել արդար և թափանցիկ ընտրություններ: Հրացվածների 55.7%-ն էլ հայտնել է, որ միանաշանակ մասնակցելու է հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններին:
Ըստ հարցման՝ այս կիրակի խորհրդարանական ընտրությունների լինելու դեպքում հարցվածների 24.8%-ը կքվեարկեր իշխող «Իմ քայլի», 14.3%-ը՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած «Հայաստան» դաշինքի, 4.1%-ը՝ ԲՀԿ-ի, 3.1%-ը՝ «Պատիվ ունեմ» դաշինքի օգտին:
Ըստ այդ հարցումների՝ ՄԻՊ Արման Թաթոյանի վարկանիշը հանրության շրջանում մնում է ամենաբարձրը: Վերջինս 5 բալանոց համակարգում, ըստ հարցման, ստացել է 3.9 բալ: Նիկոլ Փաշինյանը ստացել է 2.5 բալ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ 2.1 բալ:
Հարցումն իրականացնողները քաղաքացիներից նաև հետաքրքրվել են, թե արդյոք վերջիններս մասնակցել են 2018թ. ապրիլ-մայիսյան իրադարձություններին ու ի պատասխան հարցվածների 47%-ը դրական, 53%-ը բացասական պատասխան է տվել:
«Տեսնում եք, որ կան որոշակի փոփոխություններ: Մասնավորապես, «իմ քայլը» դաշինքը որոշակի նվազում ունի, մոտ 2%-ի չափով նվազում ունի «իմ քայլը» դաշինքը, ինչը սպասելի էր անցած շաբաթվա իրադարձությունների ներքո, և ունենք բավականին աճ «Հայաստան» դաշինքի մոտ»,-ասաց Արամ Նավասարդյանը:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: