Բաժիններ՝

Քիչ առաջ ադրբեջանցիները գյուղ եկող մեքենան կանգնեցրել են, ծխախոտ ուզել. Խոզնավարի համայնքապետ. news.am

 

Քիչ առաջ ադրբեջանցիները գյուղ եկող մեքենան կանգնեցրել են, ծխախոտ ուզել, հիմա եկել ենք, պարզենք` ինչ է եղել: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Խոզնավարի համայնքապետ Վարո Գրիգորյանը:

«Մեր գյուղ եկող մեքենաներից մեկն են կանգնեցրել, հայերեն լեզվով ծխախոտ են ուզել, վարորդն ասում է, որ ադրբեջանցիներ են եղել: Հիմա գյուղացիներով եկել ենք, տեսնենք` ինչ է եղել, բայց էստեղ ոչ ոք չկա»,-ասաց նա:

Խոզնավարի համայնքապետը նշեց, որ ադրբեջանցիները գտնվում են գյուղից 2.5 կիլոմետրի հեռավորության բարձունքի վրա են, 15 հոգով են այնտեղ:

«Գյուղից կանանց ու երեխաներին հանել ենք, մենք տղամարդկանցով ենք մնացել, զինվորականներ էլ կան մեզ հետ»,- հավելեց նա:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31