Բաժիններ՝

Մբապպեն ցանկանում է խաղալ Մադրիդի «Ռեալում»՝ անկախ Զիդանի մնալուց

Հարձակվող Կիլիան Մբապպեն մտադիր է ՊՍԺ-ից տեղափոխվել «Ռեալ», հաղորդում է As-ը:

Նշվում է, որ ֆրանսիացի ֆուտբոլիստը տրանսֆերը չի կապում մադրիդցիների գլխավոր մարզչի հետ, այնպես որ, եթե ամռանը Զինեդին Զիդանը հեռանա թիմից, դա չի ազդի Մբապպեի ցանկության վրա: Հիմա ամեն ինչ կախված է նրանից, թե ՊՍԺ-ն կհամաձայնի՞ վաճառել խաղացողին:

Եթե ​​Մբապպեն հաջորդ մրցաշրջանում մնա Փարիզում, ապա «Ռեալը» կկենտրոնանա Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդի վաղաժամ ստորագրման վրա, որի գնումը նախատեսված է մինչև 2022 թվականի ամառ: Եվ արդեն 2021/22 մրցաշրջանի ավարտին Մադրիդը Մբապպեին կհրավիրի՝ որպես ազատ գործակալի:

Այս մրցաշրջանում 22-ամյա Մբապպեն Լիգա 1-ում անցկացրել է 30 խաղ և դարձել 26 գոլի հեղինակ:

Սիրարփի Աղաբաբյան

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս