«Լիլիթ Մակունցի նշանակումը ԱՄՆ-ում դեսպանի պաշտոնին լավագույն լուծումը չէ. նա համապատասխան կրթություն ու փորձ չունի». Սուրեն Սարգսյան

168.am-ը դեռ ամիսներ առաջ գրել էր ՝ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, որը հայտնի է՝ որպես Նիկոլի անգլերենի ուսուցիչ, շուտով Փաշինյանի որոշմամբ՝ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան է նշանակվելու:

Օրերս էլ արդեն տեղեկացանք, որ Լիլիթ Մակունցի՝ ԱՄՆ-ում դեսպան նշանակվելու ագրեմանը եկել է https://168.am/2021/05/19/1515738.html , և քայլող տիկինը հավանաբար ընտրություններից հետո կպատրաստվի դեպի ԱՄՆ թռիչքի:

ԱՄՆ նոր դեսպանի նշանակման թեմային Հայ-ամերիկյան քաղաքագիտական առաջին ֆորումում https://168.am/2021/05/22/1517526.html անդրադարձավ միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը՝ նկատելով. «Ես շարունակում եմ կարծել, որ սա լավագույն լուծումը չէր դեսպանի համար, որովհետև Վաշինգտոնի հետ մեր հարաբերությունները շատ ավելի խորը, գիտակցող, ճանաչող,  փորձ ունեցող մարդ պետք է լիներ, դիվանագետ լիներ, դիվանագիտական փորձ ունեցող մարդ լիներ, և այդպիսի մարդիկ շատ կային մեր ԱԳՆ-ում և ԱԳՆ-ից դուրս, նաև մարդիկ, որոնք հիմա չեն աշխատում նախարարությունում, բայց շատ երկար աշխատել են:

Համենայն դեպս, նման քաղաքական որոշում է կայացվել. նշանակումը քաղաքական է՝ նշանակում են մի մարդու, ով համապատասխան կրթություն չունի, դիվանագիտական աշխատանքի փորձ չունի, Վաշինգտոնը, մեծ հաշվով, չի ճանաչում, և սա, բնականաբար, լինելու է խնդիր»:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս