Բաժիններ՝

Զախարյանը չի միացել Ռուսաստանի ֆուտբոլի թիմին հիվանդության պատճառով

Մոսկվայի «Դինամոյի» 17-ամյա կիսապաշտպան, Ռուսաստանի հավաքականի նորեկ Արսեն Զախարյանը չի միացել ՌԴ ընտրանուն, որը սկսում է նախապատրաստվել Եվրոպայի առաջնությանը: Այս մասին հայտնում է Ռուսաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Տարածված հաղորդագրության մեջ մասնավորապես գրված է. «Կիսապաշտպան Արսեն Զախարյանի մոտ հայտնաբերվել է բակտերիալ անգինայի կլինիկական ախտանշաններ, որը հաստատվել է արյան անալիզի միջոցով։ Այդ իսկ պատճառով նա կմնա Մոսկվայում` հսկողության տակ, կանցնի բուժման փուլ։ Եթե մոտ օրերին նրա առողջական վիճակը լավանա Զախարյանը կմիանա թիմին Ավստրիայում»:

Արսեն Զախարյանը հանդես է գալիս Մոսկվայի «Դինամո»-ում: 17-ամյա ֆուտբոլիստը ընթացիկ մրցաշրջանում ակումբի կազմում մասնակցել է 11 խաղի, դարձել է 2 գոլի հեղինակ և կատարել է 3 արդյունավետ փոխանցում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս