 
                        Չինաստանում մեքենան մխրճվել է ամբոխի մեջ, 4 քաղաքացի մահացել է
 
                                    Չինաստանի Լյաոնին հյուսիսարևելյան նահանգի Դալյան քաղաքի հետիոտնային անցումի վրա տղամարդը թեթև մարդատար մեքենայով մխրճվել է ամբոխի մեջ: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, տեղի ոստիկանությունը հայտնել է, որ պատահարի հետևանքով զոհվել է 4 մարդ, ևս 3-ը վնասվածքներ են ստացել:
Միջադեպը տեղի է ունեցել շաբաթ օրը՝ Չժունշան շրջանի երկու փողոցի խաչմերուկում, երբ Լյու ազգանունով 31-ամյա տղամարդը դեռևս չպարզված պատճառով մխրճվել է մարդկանց բազմության մեջ հետիոտնային անցումում: Դրանից հետո տղամարդը դիմել է փախուստի:
Ոստիկանությունը հայտնել է, որ դեպքի վայրից փախուստի դիմած տղամարդն արդեն ձերբակալված է, կատարվում է նախաքննություն:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        