«Ոնց հասկանում եմ, շուտով իրենք էլ են «Ադրբեջանի գործակալ» հռչակվելու». Հրանտ Մելիք-Շահնազարյան

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը ֆեյսբուքյան իր էջում  գրում է. «ՀՀ ԱԳՆ պատասխանը (իսկ իրականում` ապտակը) դավաճան կապիտուլյանտին: Մեջբերում եմ.

«…Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև սահմանների սահմանագծման և հետագայում սահմանազատման գործընթացները պետք է մաս կազմեն հակամարտության համապարփակ խաղաղ կարգավորման գործընթացի, որի շրջանակներում առաջնային կերպով պետք է հասցեագրվեն Արցախի Հանրապետության տարածքների դեօկուպացիայի և Արցախի վերջնական իրավական կարգավիճակի որոշման հարցերը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո»:

Տպավորիչ էր: Կարող են #antinikol շապիկ պատվիրելու մասին սկսել մտածել: Ոնց հասկանում եմ, շուտով իրենք էլ են «Ադրբեջանի գործակալ» հռչակվելու»:

Տեսանյութեր

Լրահոս