 
                        Արքայազն Ուիլյամը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ
 
                                    Մեծ Բրիտանիայի արքայազն Ուիլյամը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ: Այս մասին նա հայտնել է Instagram-ում իր պաշտոնական էջում՝ տեղադրելով այս լուսանկարը:
Արքայազն Ուիլյամը, սակայն, չի մանրամասնել, թե ինչ պատվաստանյութ է ստացել, բայց կոչ է բոլորին պատվաստվել կորոնավիրուսի դեմ:
«Երեքշաբթի ես ստացել եմ COVID-19-ի դեմ պատվաստանյութի առաջին դեղաչափը: Բոլորին, որոնք աշխատում են պատվաստանյութի վրա, շնորհակալություն այն ամենի համար, ինչ դուք արել եք և շարունակում եք անել»,- գրել է արքայազնը:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        